Երեւանի թիվ 5 ընտրատարածքում ընտրացուցակների հետ կապված նոր մանրամասներ են բացահայտվել: «Ժողովուրդ»-ին ՀԱԿ գրասենյակից տեղեկացրին, որ Երզնկյան 39 հասցեի բնակարանի սեփականատեր Ժենյա Վահանյանը պարզել է, որ իր տան վրա ավելի քան 10 հոգի է գրանցված: Ու սա այն դեպքում, երբ այդ տան վրա գրանցվածներից մի քանիսը տարիներ շարունակ գտնվում են արտասահմանում, մի քանիսն էլ թեեւ վաղուց բնակարան են գնել, սակայն շարունակում են գրանցված մնալ: Դեռ ավելին, ընտրացուցակներում հայտնաբերվել են գոյություն չունեցող հասցեներ, օրինակ՝ Երզնկյան 39գ-ն, որտեղ գրանցված է Հայկ Սահակյան անուն-ազգանունով քաղաքացի: Երբ Ժենյա Վահանյանը ոստիկանության Արաբկիրի բաժնի անձնագրային բաժանմունքում փորձել է հետաքրքրվել՝ գոյություն չունեցող Երզնկյան 39գ հասցեն ինչպես է հայտնվել ցուցակում, այնտեղից պարզապես կոպտել են. «Դու այդ հասցեի հետ ի՞նչ գործ ունես, դրա համար խոսելու իրավունք չունես»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ