Ֆինանսների նախարարությունը խոշոր խախտումներ է բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության հարկային մարմինների կողմից օգոստոսի 10-20-ը շարունակվել են հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները:

Օգոստոսի երկրորդ տասնօրյակում հսկողական աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է գների թերհայտարարագրումների բացահայտման վրա՝ կապված կիրառվող լայնածավալ զեղչերի և «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջների պահպանման հետ: Այդ նպատակով ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացվել են 52 հսկիչ գնումներ, որոնց ընթացքում արձանագրված գնային խախտումները օգտագործվում են և կօգտագործվեն համապատասխան հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշգրտման, այդ թվում՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների ժամանակ: Ավարտված մյուս հսկողական աշխատանքներից հարկ է առանձնացնել.

1. Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված սուբյեկտների մոտ չփաստաթղթավորված գործարքների և այդ առումով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության ընթացքում գտնվող և օգոստոսի երկրորդ տասնօրյակում ավարտված հսկողական աշխատանքներից առանձնացման ենթակա են՝ «ԱՇՏԱՐԱԿ ՁՈՒ»՝ 14մլն, «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ»՝ 6.5մլն և «ՍԻԼ-ՄԱԱԶԱ»` 2.1մլն:

2. Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 49 չգրանցված աշխատողներ և արձանագրվել են 5մլն դրամի հարկային պարտավորություններ, այդ թվում՝ «ՎԱՀԱԳՆ և ՍԱՄՎԵԼ» ՍՊԸ-ում` 900 հազար դրամ (6 անձ), «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ 750 հազար դրամ (5 անձ), «ՎԻՎԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ 750 հազար դրամ (5 անձ):

3. Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 24 ստուգումների արդյունքում արձանագրվել է 216.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Դրանցից առանձնացման ենթակա են՝ «ԻՆՍՏԻԳԵՅԹ» ՍՊԸ՝ 61.7մլն դրամ, «ՌԵՄԶՈՆ» ՍՊԸ՝ 38.6մլն դրամ, «ԿՈՄՍԱԼ» ՍՊԸ՝ 29.7մլն դրամ, «ԳԱՎԱՌԻ ՃՇՇ» ՓԲԸ՝ 24.6մլն դրամ և այլն:

4. Վերոնշյալից բացի՝ շրջանառությունների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 51 հարկ վճարողների մոտ իրականացվել են չափագրումներ, որոնց արդյունքում արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 440մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 42մլն դրամի չափով լրացուցիչ հարկ: Չափագրումներից հարկ է առանձնացնել «ԿՐՊԱԿ» ՍՊԸ-ի մոտ իրականացվածը, որի ընթացքում պարզվել է, որ ընկերությունն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն, ինչի արդյունքում ընկերությանն առաջադրվել է 15մլն դրամի տուգանք և պետք է վերականգնվի չվճարված 1.5մլն դրամ պետական տուրքը: 21 հարկ վճարողների մոտ իրականացվել են ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ և արձանագրվել է 4մլն դրամի տուգանք:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի երկրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացվել են 172 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում առաջադրվել են բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 310մլն դրամ գումար:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներից 44-ի մոտ 2014 թվականի օգոստոսի 11-ից 19-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակների աճը կազմել է 43.6% կամ 20122 հատ, որոնցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 14.3% կամ 479.2մլն դրամ: Հարկ է առանձնացնել «Ա և Գ» ՍՊԸ-ի մոտ արձանագրված երևույթը. չնայած հարկային հաշիվների քանակի աճին (700 հատով)՝ դրանցում արտացոլված շրջանառության գումարը ոչ թե համապատասխանորեն աճել է, այլ նվազել է մոտ 80%-ով՝ 660 մլն դրամով: Նշված երևույթի նկատմամբ հարկային հսկողությունը շարունակվում է:
Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Ֆինանսների նախարարության կողմից էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել 4556 էլեկտրոնային հարկային հաշիվներ՝ 1.8մլրդ դրամ ընդհանուր արժեքով (նախորդ տասնօրյակի համեմատ հաշիվների քանակը նվազել է 517 հատով, իսկ ընդհանուր արժեքը՝ 1մլրդ դրամով):

01.08-10.08 2014թ. ընթացքում 10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ
Հ/Հ ՀՎՀՀ ԱՆՎԱՆՈՒՄ ՔԱՆԱԿ ԳՈՒՄԱՐ ԱՌԱՆՑ ԱԱՀ ԱԱՀ
1 01008766 ԲԻԳ ԷՆԵՐԳՈ 2 191,418.1 38,283.6
2 01222567 ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ 55 88,221.3 17,644.3
3 02507541 ՀԱՅՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՆԱԽԱԳԻԾ 2 52,983.3 10,596.7
4 02522096 ԲԻ ԼԱՅՆ 1 47,565.9 9,513.2
5 01529053 ՎԱՀԱԳՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ 1 41,657.0 8,331.4
6 00451916 «ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՍԻՍԹԵՄՍ» 1 39,050.0 7,810.0
7 04718656 ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ 3 36,840.4 7,368.1
8 01520882 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» 2 36,740.2 7,348.0
9 00047696 ՀԱՅԻՆԿԱՍԱՑԻԱ 3 34,428.0 6,885.6
10 02507464 ՀԱՅՓՈՍՏ 4 33,844.6 6,768.9
11 02233484 ՄԻԿՄԵՏԱԼ 6 20,519.8 4,104.0
12 03501115 ԿՈՏԱՅՔԻ ՃԱՆԱՊ.ՇԱՀԱԳ. ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ 1 19,601.6 3,920.3
13 01836706 ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ 169 18,164.1 3,632.8
14 09400653 ԿԱՊԱՆԻ ,,ՆՈՐՈԳՇԻՆ,, 2 18,085.3 3,617.1
15 01842346 ԱԼԵՔՍ ԳՐԻԳ 35 17,298.6 3,459.7
16 00856401 ԳԱԶ ԼԵՆԴ ԳՐՈՒՊ 2 16,642.9 3,328.6
17 09413172 ՌԵՋԻՆՈՔՍ 1 16,629.2 3,325.8
18 03313431 «ԹՈՄ ԸՆԴ ՄԻՐ» 2 16,125.0 3,225.0
19 00867972 «ՀԱՆԵՇ ԳՐՈՒՊ» 4 16,009.9 3,202.0
20 04723346 «ԳԱՆՁԱԳԱԶ» 2 15,698.5 3,139.7
21 01003256 ԱԴԱՄԻՈՒՄ 245 14,332.8 2,866.6
22 09811321 «ԲԱԶԱԼՏ-ԷՄ» 1 14,279.6 2,855.9
23 02250473 ԳՐԱՆԴ ՄՈԹՈՐՍ 3 13,993.8 2,798.8
24 01561233 ԲԵՏՊՌՈ 3 13,730.7 2,746.1
25 01555077 ՄԱԿԱՐԵԴ 2 13,613.3 2,722.7
26 05540817 ԿՐՊԱԿ 1 12,500.0 2,500.0
27 08400345 ԲԱԶԱԼՏՇԻՆ 1 12,117.4 2,423.5
28 00885415 ԷՐՈԴԱՎ 1 11,960.0 2,392.0
29 00876234 ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ 190 11,514.9 2,303.0
30 05524786 ՄԱԼԱՔ 1 11,317.8 2,263.6
31 00450801 ԲԻԴԵՔ 1 10,416.0 2,083.2
32 00124414 ՖՈՐՏՈՒՆԱՏԵ 1 10,260.0 2,052.0
33 00807297 ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. 80 10,061.8 2,012.4
34 09212498 «ՔԱՐԱՀՈՒՆՋ ՀԷԿ» 1 10,060.9 2,012.2

Հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Այսպես.
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության կողմից օգոստոսի 2-րդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել են 20 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, իսկ 113 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Նշվածի արդյունքում ընթացքի մեջ են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 35 ստուգումներ: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդված) արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 30.6մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»՝ 3մլն դրամ, «ԿՈՌՈՄՖԱ»՝ 2.9 մլն դրամ, «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ»՝ 1.8 մլն դրամ և այլն: Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացումը, հետևաբար նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջացումը: Այսպես.

1. Փաստաթղթաշրջանառության բարելավման, մասնավորապես՝ գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 35 հարկ վճարողների մոտ առաջացել է 90.1 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:

2. Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել 67 հարկ վճարողների մոտ՝ 40մլն դրամի չափով, և 1 հարկ վճարողի մոտ կամերալ ուսումնասիրության արդյունքում կատարվել է դեբետի պակասեցում` 1.4մլն դրամի չափով:

3. Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման և աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով թվով 81 հարկ վճարողների մոտ աշխատողների թվաքանակը ավելացել է 63-ով և առաջացել է 6.1մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոս ամսվա երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել են մոտ 450մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:

ՀՀ ՖՆ տեղեկատվության  և հասարակայանության հետ կապերի բաժին




Լրահոս