
Բժիշկները մշտապես խորհուրդ են տալիս վաղ արթնանալ և շուտ քնել: Ասում են, թե նա, ով շուտ է արթնանում, ոչ միայն օրվա իր անելիքն է հասցնում, այլև` ավելի առողջ կենսակերպ է վարում:
Armlur.am-ի զրուցակիցների մեծ մասը հավաստեցին, որ իրենք էլ են նախընտրում արևի լույսի հետ անկողնուց վեր կենալու տարբերակը: Մի մասը գտնում էր, որ այդպես իրենց կյանքը լիարժեք է անցնում, մի մասն էլ նշում էր, որ ինտերնետը մեր օրերում մարդկանց թշնամին է դարձել ու վերջիններիս մինչև ուշ գիշեր պահում է համակարգչի առջև:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան