ԵԿՄ-ից դուրս եկած ազատամարտիկները նոր հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «1. Մեր կողմից բարձրացված հարցերը եւ տարաձայնությունները չեն առնչվում նախընտրական գործընթացների հետ: 2. Նախընտրական գործընթացներին որեւէ կերպ չխոչընդոտելու համար այլեւս որեւէ կերպ չենք արձագանքելու այս թեմային առնչվող հարցերին: 3. Հետագա զարգացումների հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է ԵԿՄ վարչության նախագահը»: