ԱՄՆ-ի գլխավոր դատախազը ժամանել է Ֆերգյուսոն՝ կրքերը խաղաղացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքը, ուր արդեն 12 օր է՝ չեն դադարում անկարգությունները, ժամանել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը: Նրա հիմնական նպատակն է՝ հանգստացնել ցուցարարներն, որոնք պահանջում են ձերբակալել սևամորթ Մայքլ Բրաունին գնդակահարած ոստիկանին:

Հոլդերն արդեն հաղորդակցվել է ժողովրդի հետ, սակայն ոչ մի բառ չի ասել իրավապահի մասին, թեև խոստացել է, որ դեռահասի զոհվելու մանրամասները կհետաքննվեն պատշաճ մակարդակով. տեղեկացնում է vesti.ru-ն:

Ֆերգյուսոնի երդվյալ Մեծ ժյուրին ձեռնամուխ է եղել այն հարցի քննությանը, թե անհրաժեշտ է արդյոք մեղադրանք ներկայացնել ոստիկան Դարեն Ուիլսոնին, որի գործողությունների արդյունում զոհվել է 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունը: Քաղաքի բնակիչները շարունակում են փողոց դուրս գալ, սակայն բռնությունների մակարդակը Ֆերգյուսոնում սկսել է նվազել: Տեղի համայքը դա կապում է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի այցի հետ:

Չորեքշաբթի նա հանդիպել է զոհվածի ծնողների, հասարակության, ոստիկանության և իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ավելի ուշ՝ ասուլիսի ժամանակ, Էրիկ Հոլդերը խոստացել է, որ միջադեպի հետաքննությունը կլինի մաքսիմալ թափանցիկ և օբյեկտիվ:




Լրահոս