Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, իսկ նրա թիմակից Արիեն Ռոբենն առողջ է, սակայն նրան խաղային պրակտիկա է պակասում, հայտարարել է Գերմանիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:
«Ֆրանկսը վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ բաց կթողնի: Նրան առաջվա պես ժամանակ է հարկավոր: Արիենն էլ առողջ է, բայց դեռ չի խաղացել», – նշել է նա:
Նշենք, որ մյունխենյան ակումբն ուրբաթ օրը կսկսի տիտղոսի պաշտպանությունը` «Վոլֆսբուրգի» դեմ խաղով: