Նիդեռլանդների թանգարանը, որտեղ ցուցադրվում է սկյութների ոսկին Ղրիմից, առայժմ մտադիր չէ ցուցանմուշները փոխանցել Ղրիմին կամ Ուկրաինային: Դրանց սեփականության հարցը կպարզվի հեղինակավոր դատավորի որոշումից կամ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո:
ИТАР-ТАСС-ի հետ զրույցում ՌԴ մշակույթի նախարարի խորհրդական Կիրիլ Ռիբակն ասել է, որ գերատեսչությունը չի պատրաստըվում միջամտել սկյութների ոսկու հետ կապված խնդրին, քանի որ համարում է, որ հարցը պետք է լուծվի միջցուցահանդեսային մակարդակով:
«Ցուցահանդեսների կազմակերպիչների միջև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն: Հակառակ դեպքում՝ վտանգավոր նախադեպ կստեղծվի, և կխախտվեն ցուցահանդեսի անցկացման սկզբունքները», – ասել է Ռիբակը:
Հիշեցնենք, որ Ղրիմի ցուցահանդեսում պահվող սկյութների ոսկին վեճի առարկա է դարձել Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից բռնագրավված Ղրիմի միջև: