Երեկ` երեկոյան, ՀՀԿ-ում դարձյալ գործադիր մարմնի նիստ է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս անգամ լուրջ հարցեր չեն քննարկվել, ու լուրջ որոշումներ չեն կայացվել: Խոսվել է ՀՀԿ-ի աշխատանքների ու առաջիկա քարոզարշավի մասին: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը զեկուցել է Սերժ Սարգսյանին, որ այսօր` ժամը 12:00-ին, ԱԺ-ում հավաքվելու են խորհրդարանական ուժերը` քննարկելու ԱԺ նախագահին կից խորհրդակցական մարմնի հետ աշխատելու հնարավորության հարցը: Ներկայացվել է, որ մարմնում կարող են ընդգրկվել ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական բոլոր ուժերը` ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական: Սակայն այն չի ունենալու գործադիրի լծակներ, այլ պարզապես ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակներում կարող է դիմել պետական մարմիններին:
Տեղեկացանք նաեւ, որ երեկ ՀՀԿ-ում կոնյակով ու շոկոլադով շնորհավորել են ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի ծննդյան օրը: Նախորդ նիստին` ապրիլի 1-ին էլ ՀՀԿ-ում նշել էին ՀՀԿ փոխնախագահներ Ռուբեն Սադոյանի եւ Ռազմիկ Զոհրաբյանի ծնունդը: Իսկ թե ինչ նվեր է իր կուսակիցներին տվել ՀՀԿ առաջնորդը, մեզ չհաջողվեց պարզել:
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԾՆՈՒՆԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ