Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է ուժեղացնել ակումբի կազմը, մինչ ուժի մեջ կմտնի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու արգելքը. հայտնում է Sport1-ը:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՖԻՖԱ-ն չորեքշաբթի մերժեց կատալոնական «Բարսելոնա»-ի բողոքը, որով ակումբը զրկված էր երկու տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողներ ձեռք բերելու իրավունքից՝ սկսած 2015թ. հունվարից:
Այս հանգամանքի հետ կապված՝ կատալոնացիները մոտ ժամանակներս ցանկանում են Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ պայմանավորվել կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերելու համար:
Նաև տեղեկություններ կան, որ Ռոյսի հետ կապված անհաջողության դեպքում կատալոնացիները պատրաստ են իրենց ուշադրությունը հրավիրել Մադրիդի «Ատլետիկո»-ից Կոկեի և իտալական «Ֆիորենտինա»-ից Խուան Կուադրադոյի վրա: