
Նախօրեին՝ «Օրինաց երկրի» կանանց համաժողովի ընթացքում, Հեղինե Բիշարյանի ունեցած ելույթից հետո նրան աջակցող խոսքով հանդես եկավ ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը: «Դե ինչ անենք, մարդ է, սայթաքել է: Հավանաբար նա ցանկանում էր ասել, որ Արթուր Բաղդասարյանն այնքան համակրելի անձնավորություն է, որ կանայք հավաքվում են նրա շուրջ: Մի՛ սեւացրեք Բիշարյանին»,-բացատրեց տիկին Խուդաբաշյանը: