Չիլիի մայրաքաղաքում գործող մետրոյից ավելի քան 1000 ուղևոր է տարհանվել՝ էլեկտրամատակարարման հետ կապված խախտումների պատճառով. տեղեկացրել է Associated Press-ը:
Վթարը տեղի է ունեցել Սանտյագոյի մետրոյի գլխավոր ուղղություններից մեկի վրա օգոստոսի 20-ին:
Մետրոյի աշխատակիցներին 40 րոպե է պահանջվել, որպեսզի բացեն վագոնի դռները և մարդկանց ռելսերով դուրս բերեն մինչև հաջորդ կանգառ: Ուղևորները ստիպված են եղել օգտվել վերգետնյա տրանսպորտից, սակայն բոլոր ուղևորների համար այն չի բավականացրել: Արդյունքում միջադեպը քաոս է առաջացրել հասարակական տրանսպորտում: