
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի գործով 12 տարի ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանը քրեակատարողական հիմնարկի իր խցում վարդեր է աճեցնում: Մեզ հետ զրույցում նրա կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, հաստատեց, որ ամուսինը բույսեր է աճեցնում:
Նշենք, որ Սեդրակյանը ՔԿՀ-ում ոչ ոքի հետ չի շփվում. միայն զբաղված է ընթերցանությամբ: Ի դեպ, էպոսագետի կինը կայացված վճիռը բողոքարկել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում: