ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԸ` ՔԱՂՑԿԵՂԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեծ Բիրտանիայի oնկոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի կատարած հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ ճարպակալումը կարող է արգանդի քաղցկեղի առաջացման պատճառ լինել»,-գրում է BBC-ն: Ըստ տվյալների` վերջին 10 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում արգանդի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը 40%-ով աճել է: Այս ցուցանիշը գիտնականները կապում են ճարպակալության հետ: Նշվում է, որ թեեւ այդ հիվանդության հետեւանքով մարդկանց մահացության թիվն աճել է, այնուամենայնիվ, բժշկության զարգացման շնորհիվ, այդ ախտորոշմամբ կանայք ավելի երկար են ապրում, քան 10 տարի առաջ:




Լրահոս