Մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2012» եւ «Մանկական Նոր ալիք 2012» մրցույթների հայաստանյան նախընտրական փուլը: Հայաստանը «Նոր ալիք 2012»-ում ներկայացնելու համար ստացվել է 400 հայտ, իսկ «Մանկական Նոր ալիք»-ում` 200 հայտ: Հայաստանում նախընտրական փուլին մասնակցելուց հետո 2-5 հոգի մեկնելու են Մոսկվա` մասնակցելու կիսաեզրափակչին: «Նոր ալիք 2012»-ի կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում կկայանա ապրիլի 20-21-ին, իսկ «Մանկական Նոր ալիք 2012»-ինը` ապրիլի 18-19-ին: Հայտնի երգիչներից հայաստանյան փուլ են անցել Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սուրեն Առուստամյանը: «Նոր ալիք»-ը «Եվրատեսիլ»-ը չէ, որտեղ ազդում են քաղաքականությունը, բարեկամական հարաբերությունները եւ այլն: Հույս ունենք, որ այս տարի կհաղթի Հայաստանը»,-նշել է մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը: Հիշեցնենք, որ «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացրել են Մհերը, Էրիկը, Էմմին, իսկ 2010թ-ին Սոնա Շահգելդյանն ու «Ռազմիկը եւ ընկերները» խումբը դարձել են «Նոր ալիք» եւ «Մանկական Նոր ալիք» մրցույթների հաղթողներ:
Ո՞Վ ԿԳՆԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ