«Բորուսիա»-ի մարզական տնօրենը` Մխիթարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը Բունդեսլիգայի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Գերմանիայի մեկնարկող առաջնության և «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգի մասին:

Նա, մասնավորապես, ասել է. «Օբամեյանգն այժմ բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում և խաղերի ժամանակ իրեն ավելի ազատ է զգում: Նա մեկ խաղում 3 գոլ խփեց:

Այդ ամենը կարող եմ ասել նաև Մխիթարյանի մասին, ով կատարելագործվում է: Երկուսն էլ հրաշալի մարզավիճակում են»:

Խոսելով «Բորուսիա»-ի նոր մարտավարության մասին` Բունդեսլիգայի մարզական տնօրենը նշել է, որ իրենք այս մրցաշրջանում նույն մարտավարությանը չեն հետևելու:




Լրահոս