Ահազանգ. Երևանի կենտրոնում, մի քանի ժամ է, լույս չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան փողոցների զգալի մասն արդեն երկուսուկես ժամ հոսանքազրկված է:

Հայաստանի էլեկտրական ցանցերից բնակիչների հարցին պատասխանում են, թե ինչ-որ վթար է եղել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ վթարի պատճառով տուժում են բազմաթիվ բնակիչներ, անգամ` այդ փողոցներում բիզնես ունեցողները:

armlur.am-ը տեղեկացավ, որ, օրինակ, վերը նշված տարածքում գտնվող ժամանցային վայրերից ծննդյան արարողություն կամ այլ առիթներ նշողները թողել հեռացել են, շատերն էլ մուտքի մոտից են հետ դարձել: Խնդիրներ են առաջացել նաև հոսանքազրկված հատվածում գտնվող սուպերմարկետների, խանութների համար:

Հ.Գ. Էլեկտրական ցանցերի աշխատողներն ամեն օր պարտաճանաչ կերպով հոսանքի վճարներն են հավաքում մեր համաքաղաքացիներից, բայց այն, որ այդ նույն քաղաքացիներն, արդեն երեք ժամ է, բառի բուն իմաստով մթության մեջ են, նրանց, կարծես թե, չի հուզում: Քաղաքակիրթ երկրներում նման դեպքն անգամ դատական հայցի պատճառ կարող էր դառնալ: Բայց հիմա էլ.ցանցերը նույնիսկ հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Այս պարագայում մնում է միայն օդում կախված մի հարց` ո՞վ է այս ամենի պատասխանատուն:




Լրահոս