«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվետվության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գազի ներկրման ծավալներն ավելացել են 4.1, իսկ սպառման ծավալները՝ 1.7 տոկոսով:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնական սպառողները ոչ քաղաքացիներն են եղել, ոչ էլ արդյունաբերական ընկերությունները. ընդհակառակը՝ բնակչության սպառման ծավալները նվազել են 2.2, իսկ արդյունաբերությանը՝ 16.4 տոկոսով: Փոխարենը՝ 14.2 տոկոսով ավելացել է էներգետիկ ընկերությունների գազասպառումը: Իսկ գազ, ինչպես հայտնի է, Հայաստանում սպառում է «Հրազդան ՋԷԿ»-ը, որը համարվում է ամենաթանկ էլեկտրաէներգիա արտադրող ՋԷԿ-ը, ավելին՝ այս տարվա հունիսին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց հենց ՋԷԿ-ի պատճառով:
Ասել է թե՝ հիմա ռուսական ընկերությունները ՀՀ քաղաքացիների հաշվին բիզնես են անում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։