Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում ընդունել է “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակից դուրս գալու Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի և Մերի Ղոնյանի ինքնաբացարկի դիմումները:Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Աշխեն Մանուկյանը զբաղեցնում էր ցուցակի 45-րդ հորիզոնականը:”Հայաստանում եվրապական քոլեջ” հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Կարինե Մկրտչյանը ցուցակի 90-րդ հորիզոնականում էր, իսկ Եվրոպական կրթակական տարածաշրջանային ակադեմիայի Կապանի մասնաճյուղի լաբորանտ Մերի Ղոնյանին բաժին էր հասել ցուցակի 169-րդ հորիզոնականը: ԿԸՀ-ն այսօր նաև ընդունել է “Ժառանգություն” կուսակցության համամասնական ցուցակից դուրս գալու Երվանդ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի դիմումները: Երվանդ Զուրաբյանը ցուցակում զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը, իսկ Դավիթ Առաքելյանը ցուցակի 71-րդ հորիզոնականում էր:
Ինքնաբացարկներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ