Արգամիչի Գոքորը մի այլ կարգի հաբռգել է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հովիկ Աբրահամյանի շրջապատը շարունակում է բարգավաճել, նրա վարորդը՝ Գրիգորը, որը հայտնի է Արգամիչի Գոքոր անունով, վերջերս Արտաշատ քաղաքում կահույքի սրահներ է բացել:

Նրա հարազատ Մխչյան գյուղում խոսում են, որ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Գոքորը մի այլ կարգի հաբռգել է և գյուղացիներին անգամ բարև չի տալիս: Գոքորի «Հրաշք այգի»-ն՝ ռեստորանը, վերջին օրերին նույնպես ընդլայնվում է: Հենց այս ռեստորանում է կայանում Հովիկ Աբրահամյանի հանդիպումների մեծ մասը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս