Առաջին բանը, որը պետք է անել՝ մեր բառապաշարից «խեղճ» բառը հանելն է․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Ոչ մի անհատի, ոչ մի ազգի կյանք բաղկացած չէ միայն հաճույքներից, հաջողություններից և հաղթանակներից: Ինձ թվում է, որ դժվարություններն ու կորուստները ինչ-որ չափով նաև անհրաժեշտ են և օգտակար, քանի որ թույլ չեն տալիս մեզ թուլանալ, ապրել երազանքների խաբուսիկ աշխարհում, օգնում են դիմավորել իրականությունը բաց աչքերով: Իսկ հետո ամեն ինչ կախված է մեր գնահատականից:

Իսկ առաջին բանը, որը պետք է անել՝ մեր բառապաշարից «խեղճ» բառը հանելն է: Ինքներս մեզ, մեր մերձավորներին և հատկապես մեր ազգին երբեք «խեղճ» չանվանենք: Այդ բառն արտասանելով՝ ես պատկերացնում եմ մի դիստրոֆիկի, որը վեր է թռնում ամեն մի աղմուկից: Դա չի մեր ժողովրդի խորհրդանիշը, այլ սահմանին կանգնած երիտասարդը:

Վերջում ուզում եմ մեջբերել մի մեծ բանաստեղծի ՝ Իոսիֆ Բրոդսկու խորհուրդը, որը վերջերս շատ է տարածվել Ֆեյսբուքում և կիրառելի է թե’ անհատի, թե’ ազգի հանդեպ. «Հնարավորինս խուսափեք Ձեզ վերագրել զոհի կարգավիճակ: Որքան էլ անտանելի լինի Ձեր վիճակը, աշխատեք դրանում չմեղադրել արտաքին ուժերին ՝ պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ցեղը, ծնողներին, Լուսնի շրջափուլը, մանկությունը, այն, որ Ձեզ ժամանակին գիշերանոթին չեն նստեցրել՝ ցանկը երկար է և ձանձրալի: Այն պահին, երբ դուք մեղքը գցում եք ինչ-որ մեկի վրա, դուք ոչնչացնում եք ձեր վճռականությունը ինչ-որ բան փոխելու և ավելացնում եք անպատասխանատվության վակուումը, որոնք այնքան սիրում են լցնել չարքերն ու դեմագոգները, քանի որ անդամալույծ կամքը ուրախություն չի բերում հրեշտակներին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս