«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Անհասկանալի պատճառներով ձգձգվող մրցույթը տնօրենի թափուր տեղի համար, ի վերջո, օգոստոսի 20-ին կայացավ:
Առաջին փուլը՝ մրցույթը, հաղթահարեցին Արամ Նիկողոսյանը, Վարուժան Մանուկյանը և Աղվան Կարապետյանը: Այս 3 թեկնածուներն էլ տարբեր տարիների զբաղեցրել են Սևանի հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Թե այս երեքից ում կնշանակի Գեղարքունիքի մարզպետը, հայտնի չէ:
Սևանցիները կարծում են, որ կնշանակվի նա, ով կբավարարի մարզպետի «ախորժակը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։