Սուարեսը չի ստացել ընկերական խաղերին մասնակցելու հրավեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի նորեկ Լուիս Սուարեսը Ուրուգվայի հավաքականի կողմից չի ստացել Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ կայանալիք ընկերական խաղերին մասնակցելու հրավեր:

Հիշեցնենք, որ հարձակվողը որակազրկման պատճառով հավաքականի 9 պաշտոնական խաղեր պետք է բաց թողներ:  Իսկ որակազրկման պատճառ էր հանդիսացել Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը կծելը: Հարձակվողը նաև բաց կթողնի Ամերիկայի գավաթն ու Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղերը:

Սակայն պատիժը մեղմվել էր. որոշվել էր, որ նա կկարողանա մասնակցել հավաքականի ընկերական խաղերին: Սակայն հավաքականի կողմից հրավեր այդպես էլ չի ստացել: Հարձակվողը նաև մինչև հոկտեմբեր չի կարողանա խաղադաշտ դուրս գալ կատալոնական ակումբի պաշտոնական խաղերում:




Լրահոս