50 գլոբալ հայերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է “Մեդիամաքս” լրատվական գործակալության “50 գլոբալ հայերը” նախագծի շնորհանդեսին: Նախագծի նպատակն է ներկայացնել ծագումով Հայաստանից կամ նախկին ԽՍՀՄ-ից այն հայազգի մարդկանց, որոնք ապրում են արտասահմանում, հասել են հաջողությունների, սակայն լայն հասարակությանը հայտնի չեն: Նախագիծը կներկայանցի  “մարդկային պատմություններ” ոչ միայն նրանց աշխատանքային հաջողությունների, այլև կենցաղի, ընտանիքների մասին: “50 գլոբալ հայերը” նախագծի առաջին պատմությունը Բոստոնում ապրող բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի մասին է, ով այժմ աշխատում է  CM&Partners ընկերությունում՝ որպես ավագ խորհրդատու:




Լրահոս