«Բորուսիայի» կիսապաշտպան Պիեր Էմերիկ Օբամեյանգի հրավերով մեծ մասշտաբներ ստացած «Սառցե դույլ» բարեգործական ֆլեշմոբին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի խաղացող Հենրիխ Մխիթարյանը:
Նա իր հերթին «հրավեր» է ուղարկել Արթուր Աբրահամին, Յուրա Մովսիսյանին և իր գործակալ Մինո Ռայոլային: Նշենք, որ Յուրա Մովսիսյանն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը՝ միանալ ֆլեշ մոբին:
Հիշեցնենք, որ բարեգործական ֆլեշմոբի նպատակն է` ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ)։
Կանոնների համաձայն, մասնակցելուց հետո տվյալ մարդը հրավեր է ուղարկում երեք անձանց, ովքեր պետք է 24 ժամվա ընթացքում մասնակցեն ակցիային և տեսանյութը տեղադրեն համացանցում: 24 ժամվա ընթացքում չմասնակցելու դեպքում նրանք պարտավորվելու են տուգանք վճարել այդ հիվանդությամբ տառապողների համար բացված ֆոնդին: Գումար նրանք կարող են փոխանցել նաև մասնակցելու դեպքում: Ակցիային արդեն մասնակցել են ինչպես սպորտային աշխարհի, այնպես էլ կինոյի, շոու- բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև շատ գործարարներ: