
Դաղստանցի Շամիլ Նուրմագոմեդովը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ Սիրիայի տարածքում ապօրինի զինյալ խմբավորմանն անդամակցելու համար:
Նուրմագոմեդովը ձերբակալվել էր 2013թ.-ի դեկտեմբերին Դաղստանի Խասավյուրտ քաղաքում: Հետաքննության տվյալներով, նա մեկնել էր Սիրիայի Արաբական Հանրապետություն, որտեղ ստացել էր ռազմական պատրաստություն և 2013թ.-ի նոյեմբերից մասնակցել էր մարտական գործողություններին ընդդիմության կողմից՝ ընդդեմ կառավարական ուժերի:
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Սերգեյ Սմիրնովը հայտնել էր, որ սիրիական գրոհայինների շարքերում կան 300-400 ռուսաստանցի վարձկաններ: Նրանց վերադարձը Ռուսաստան մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ մարտական գործողություններին մասնակցած գրոհայինները տարվում են ահաբեկչության գաղափարներով և պատրաստ են լինում նման գործողությունների: