Սերբիայում վեց մարդ Է ձերբակալվել այն հանցագործությանը մեղսակից լինելու կասկածանքով, որը տեղական մամուլում անվանում են “դարի կողոպուտ”: Խոսքը Securitas միջազգային պահապան ընկերության ինկասատորական մեքենայի կողոպտման մասին Է: 2011-ի մարտի 10-ին ինքնաձիգներով զինված մի խումբ դիմակավոր եւ զրահաբաճկոններ հագած անձինք հարձակվել Էին ավտոմեքենայի վրա՝ իրենց հետ տանելով հինգ պարկ փող: Հափշտակված փողի ընդհանուր գումարը գնահատվել Էր 850 հազար եվրո: Ձերբակալությունները տեղի են ունեցել Սերբիայի տարբեր շրջանների երեք քաղաքներում: Հետաքննության տվյալներով՝ կողոպտիչների խմբի պարագլուխը՝ 30-ամյա Ուրոշ Պետրովիչը, մեղսակից Է մոտավորապես 1,2 մլն եվրո ընդհանուր գումարի մի շարք կողոպուտների: Թե ինչպես Է ոստիկաններին հաջողվել ընկնել Պետրովիչի եւ նրա հինգ հանցակիցների հետքի վրա, չի հաղորդվում: Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտնել Է, որ ավտոմեքենայի կողոպտման հետեւանքով հափշտակված փողերը չի հաջողվել գտնել:
Սերբիայում բացահայտվել Է դարի կողոպուտը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ