Հոկտեմբերին 14 համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերի 19-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Armlur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ ՏԻՄ ընտրություններ նախատեսվում են անցկացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերի` ընդհանուր 14 համայնքներում:

Արագածոտնում ՏԻՄ ընտրություն տեղի կունենա Նոր Ամանոս համայնքում, Արարատում` Դալար, Արմավիրում` Գետաշեն և Շենավան, Գեղարքունիքում` Դդմաշեն, Ներքին Գետաշեն և Մաքենիս, Լոռիում` Ձյունաշող, Կոտայքում` Զորավան, Շիրակում` Արևիկ, Լուսակերտ և Հովտաշեն, Վայոց Ձորում՝ Գնիշիկ և Սերս  համայնքներում:

Նշենք, որ համայնքներում ընտրական տեղամասերը կկազմավորվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ, իսկ թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ քան 25 օր առաջ:

Թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում:

Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ԿԸՀ ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35 և ոչ ուշ, քան 30 օր ընտրություններից  առաջ:

Թեկնածուների անունները դեռևս հրապարակված չեն:




Լրահոս