«Իսլամական պետությունն» ավելին է, քան ահաբեկչական խմբավորում. ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» գրոհայինները (ԻՊ) «երկարաժամկետ սպառնալիք» են ներկայացնում, և կարող են նոր հարձակումներ գործել: Այս մասին Պենտագոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:

Նախարարի խոսքով, ԻՊ-ն ավելին է, քան ահաբեկչական խմբավորում. այն ունի հստակ գաղափարախոսություն, նրա անդամները լավ պատրաստված են, ունի լավ ֆինանսական բազա: «Դա ավելին է, քան մենք սպասում էինք», – խոստովանել է նախարարը:

Գնահատելով ԻՊ-ի գրոհայինների կողմից ներկայացվող վտանգի աստիճանը՝ Հեյգելը նշել է, որ «նրանք անխուսափելի սպառնալիք են ներկայացնում ամերիկյան բոլոր շահերի համար, լինի դա Իրաքում, թե այլուր», տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս