Ամերիկացի լրագրողին սպանել է իսլամ ընդունած բրիտանացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին սպանած գրոհայինի անձը: Այդ մասին տեղեկացրել է բրիտանական Sun թերթը:

«Հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել Ջոն Բիթլի անձը, որը խոսում է լոնդոնցիների համար բնորոշ բարբառով՝ կոկնիով», – ասվում է հոդվածում: Իր մականունը նա ստացել է հենց այդ բարբառի պատճառով:

Պարբերականի տեղեկություններով, «խոսքը գնում է իսլամ ընդունած երիտասարդ բրիտանացու մասին, ով լոնդոնյան Թաուեր Հեմլետս թաղամասի ծայրահեղականների խմբի հետ որոշ ժամանակ առաջ մեկնել է Սիրիա»: Հոդվածի հեղինակները նշում են, որ Սիրիայում և Իրաքում գտնվող 500 բրիտանացիների կեսը Լոնդոնի բնակիչներ են:

BBC ռադիոկայանը նշում է, որ «Իսլամական պետության» այն խումբը, որը ղեկավարում է Ջոն Բիթլը, մասնագիտացել է արևմտյան պատանդներին պահելու մեջ: Ռադիոկայանի տեղեկություններով, այս պահին խայրահեղականներն իրենց մոտ են պահում մոտ երկու տասնակ պատանդների, որոնց թվում կան նաև կանայք: Խումբն անընդհատ տեղաշարժվում է, որպեսզի արևմտյան հատուկ ստորաբաժանումները չկարողանան ազատել պատանդներին:




Լրահոս