![](https://armlur.am/wp-content/uploads/2012/04/11//21915.jpg)
Ապրիլի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 8 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հեծանվով ընթացող 10-ամյա մի տղայի, պատճառել վնասվածք և դիմել փախուստի: Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տղային վրաերթի է ենթարկել 1986-ի ծնված Ռոբերտ Ա.-ն՝ վարելով Ֆոլքսվագեն Վենտո մակնիշի ավտոմեքենա: Կատարվում է քննություն: