
Կիբերանվտանգությամբ զբաղվող ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների որոշ աշխատակիցներ միտումնավոր խոչընդոտում են իրենց գործընկերների աշխատանքը. պատմել է համացանցում անանուն մնալու հնարավորություն ընձեռող Tor բրաուզերի ստեղծողներից մեկը:
Tor Project-ի տնօրեն Էնդրյու Լյումանը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ի Ազգայիհ անվտանգության գործակալության և բրիտանական կառավարական կապի կենտրոնի աշխատակիցները կանոնավոր կերպով մշակողներին տեղեկացնում են համակարգում հայտնաբերված թերությունների մասին:
Այդ թերությունների վերացումն օգնում է նախագծին ավելի լավ պաշտպանել օգտվողներին համացանցում լրտեսվելուց:
Երկու գերատեսչություններն էլ հրաժարվել են մեկնաբանություններից: