«Ինչի՞ պակաս ունեն այսօր հայերը» հարցը առաջին հայացքից բավականին տարողունակ կարող է թվալ` ենթադրելով անհաշիվ պատասխաններ:
Բայց ինչպես ցույց տվեցին Armlur.am-ի հարցումները, մեր հասարակությունն իրեն երջանիկ համարելու համար այնքան էլ պահանջկոտ չէ: Եվ կարծիքների համադրությունը բացահայտեց, որ մարդիկ իրենց երջանիկ համարելու համար կարևորում են ընդամենը հնարավորությունների պակասը, գումարի քիչ լինելը, հանդուրժողականության բացակայությունը, շատերի դեպքում էլ` խելացի մոտեցումներ ցուցաբարելու դժվարությունը:
Սփյուռքահայերի աչքերով էլ գենդերային հավասարության խնդիր կա Հայաստանում, և տղամարդ-կին հարաբերություններում այս իմաստով ներդաշնակությունը բացակայում է:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան