Սիրիայում արդեն ավելի քան 190.000 մարդ է զոհվել. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. մարտից՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվելուց ի վեր, մինչև 2014-ի ապրիլը զոհերի թիվը կազմել է առնվազն 191 հազար 369 մարդ: Այդ մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիսար Նիվի Պիլայը:

1 տարի առաջ ՄԱԿ-ը հայտնել էր Սիրիայում ծագած հակամարտության 91.000 զոհի մասին:

ՄԱԿ-ը դատապարտում է «համաշխարհային հանրության կաթվածահար լինելը», որն ընդունակ չէ ավարտել այդ արյունալի հակամարտությունը. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս