Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը վերջերս տեղեկատվություն էր տարածել, թե Ադրբեջանի ՊՆ-ն առաջարկել է ՀՀ ՊՆ-ին փոխանակել այս պահին Ադրբեջանում գտնվող հայ հինգ հոգանոց ընտանիքին ՀՀ-ում գտնվող դիվերսանտներ Շահբազ Հուլիեվայի, Դիլհամա Ասկերովայի և Հասան Հասանովայի դիակի հետ: Այս առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է.
«Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։
Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերն այդ ուղղությամբ՝ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»։