Ո՞ր աքսեսուարն է կարևոր հայերի համար. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աքսեսուարը հագուստի անբաժանելի մաս է կազմում: Մարդիկ մշտապես ձգտում են հավելյալ զարդեր կրելու միջոցով  կամ, սովորական և դասական համարվող հագուստից բացի, այլ իրեր կրել ու դրանով ավելի ժամանակակից ու նորաձև երևալ:

Թե  հատկապես որ տեսակի աքսեսուարն են նախընտրում երևանցիները, փորձեցինք ճշտել Armlur.am–ի հարցախույզի միջոցով: Ոմանք  մինչև անգամ նախընտրում էին ժամանակակից կամ այլ կերպ ասած` պատառոտված ջինսերը: Շատերը կարևորում էին աչքերն արևից ու փոշուց պաշտպանող ակնոցները, մյուսների համար վզնոցները, թևնոցները և  ժամացույցներն էին կարևոր:

Հարցվածներից բոլորն էին միակարծիք այն հարցում, որ աքսեսուարը մարդու կերպարը ամբողջական է դարձնում:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս