Անկոչ հյուրերը դիմել են փախուստի` թողնելով հողաթափերն ու աքցանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նաիրիի բաժին դիմած քաղաքացին` 1953 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, հայտնում էր, որ երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում, մտնելով Գետամեջ գյուղում գտնվող իր ամառանոց` պատշգամբում տեղադրված աստիճանահարթակ է նկատել:

Կասկածելով, որ տնից գողություն է կատարվել, բացել է մուտքի դուռը, ներս մտել և հյուրասենյակում հանդիպել Գետամեջ գյուղի նախկին բնակիչ Առաքել Մ.-ին և ոմն Կարենի` հյուրասենյակի պահարանի իրերը տակնուվրա անելիս:

Տանտիրոջը տեսնելով` անկոչ հյուրերը դիմել են փախուստի` տանը թողնելով իրենց հողաթափերն ու աքցանը:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունք:




Լրահոս