
Ապրիլի 10-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 72 տնից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Գոհար Նաջարյանը: Ոստիկանությունից հաղորդում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Գ. Նաջարյանը թունավորվել է տան լոգարանում գազի կաթսայի խողովակից առաջացած շմոլ գազի արտահոսքից: