Մերձմոսկվացի ավտոմոլագարների նոր զոհերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայի ճանապարհներին գործող մարդասպանները կարող են մասնակից եղած լինել նաև 2013թ. դեկտեմբերին մայրաքաղաքի հյուսիս-արևելքում կատարված չորս մարդու գնդակահարությանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ «ավտոմոլագարների» զոհ է դարձել առնվազն 4 վարորդ: Ենթադրվում է, որ զոհերը կարող են ավելին լինել:

Ավազակային խումբը գիշերը ճանապարհի վրա ցցաձողեր է դնում, որոնք ծակում են մեքենաների անվադողերը: Վարորդնրը կանգնեցնում են ավտոմեքենաները, և այդ ժամանակ նրանց սպանում են: Ընդ որում, մարդասպանները թանկարժեք իրեր կամ դրամ չեն վերցնում:

Որոշ փորձագետներ կարծում են, որ դա յուրօրինակ արյունալի թեստ է՝ բանդա ընդունվելու համար:

Այսօր իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Մերձմոսկվայում գարնանն ու ամռանը մի քանի վարորդի սպանություն կատարած հանցագործները կարող են մասնակից լինել նաև երկաթուղային բանվորների սպանությանը:




Լրահոս