երիտասարդն ուզում էր ատրճանակները Իսպանիա տեղափոխել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ, ապրիլի 10-ին Ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի և նույն օդանավակայանի ուղևորների և ուղեբեռների հատուկ զննման ծառայության աշխատակիցները զննման գոտուց գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Երևանի Նոր–Նորք վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Դավիթ Խաչատրյանն է։ Նա Երևան-Մոսկվա թիվ 1861 չվերթով պետք է մեկներ Մոսկվա, այնուհետև՝ Իսպանիա։ Նրա ճամփորդական պայուսակի զննման ժամանակ հայտնաբերվել է “Մակարով” տիպի 2 ատրճանակ՝ իր պահունակներով և 1 հատ ատրճանակի պատյան ու “Մակարով” ատրճանակի փամփուշտներ։ Փաստի առթիվ Ոստիկանությունում նյութերև են նախապատրաստվում, հայտնաբերված զենքերն ուղարկվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։




Լրահոս