
Այսօր Եգիպտոսում երկու ավտոբուսների բախման հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ, 50-ից ավելին՝ վիրավորվել: Վթարը տեղի է ունեցել կեսգիշերն անց Շարմ էլ Շեյխ հանգստավայրից 50 կմ հարավ:
ՀՀ արտգործնախարարությունն այս վթարի առնչությամբ հայտնում է.
«Կահիրեում ՀՀ դեսպանության ճշտված տվյալների համաձայն, Եգիպտոսում ավտուբուսների վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել»։