Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը արդեն իսկ հայտարարել է, որ Արդշինինվեստբանկում հաշվեհամար է բացել` նախընտրական քարոզարշավի համար անհրաժեշտ գումար հավաքելու համար: Նա հայտարարել է, որ գումար չունի, եւ հաշվեհամարն էլ բացել է, որպեսզի մարդիկ նվիրատվություն կատարեն, որով էլ նա կկարողանա գոնե նախընտրական ծախսերը հոգալ: Զավեշտը, սակայն, ոչ այնքան հաշվեհամարի առկայությունն է եւ դրա նպատակը, այլ այն, որ հաշվեհամարը, որով պատգամովրի թեկնածուն գումար է խնդրում մարդկանցից, “Գոլդ” հաշվեհամար է (2474202308200000): Միայն այս “գոլդ” հաշվեհամարի գինը թերեւս գերազանցի այն համեստ նվիրատվությունները, որոնք կարվեն Սամվել Ալեքսանյանի համար:
Ս.Ալեքսանյանի նույնիսկ բանկային հաշվեհամարն է գոլդ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ