Կոտայքի մարզպետը Քանաքեռավան համայնքում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային առօրյա խնդիրներին եւ ենթակառուցվածքների գործունեությանը ծանոթանալու նպատակով՝ ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է մարզի Քանաքեռավան համայնք:

Քանաքեռավանում Ա. Հարությունյանը նախ այցելել է համայնքի ձեւավորման 50-ամյա հոբելյանի առիթով կառուցված հուշակոթող, այնուհետեւ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին, որից հետո համայնքի ղեկավար Ջ. Քամալյանի ուղեկցությամբ ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցում իրականացվող շինարարական Կարեւորելով ուսումնական տարվա մեկնարկը լավագույնս կազմակերպելու հանգամանքը՝ Կոտայքի մարզպետը համապատասխան հանձնարարականներ է տվել ինչպես մանկավարժներին, այնպես էլ շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ղեկավարներին: Շինարարության պատասխանատուներին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել ընթացող հիմնանորոգման աշխատանքները` ուսումնական գործընթացը բնականոն կերպով

Այնուհետեւ Ա. Հարությունյանը շրջայց է կատարել «Քանաքեռավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում: Ծանոթանալով կենտրոնի շենքային պայմաններին եւ գործունեության ուղղություններին՝ Կոտայքի մարզպետը հետաքրքրվել է տեղի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակով, ինչպես նաեւ վերջիններիս տրամադրվող դեղորայքի ծավալներով, որից հետո բուժ. անձնակազմի հետ անցկացված խորհրդակցության շրջանակներում Ա. Հարությունյանը կարեւորել է բնակիչ-բուժաշխատող հարաբերությունները եւ այդ ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

Այցելության շրջանակներում մարզպետը ծանոթացել է գյուղի մսուր-մանկապարտեզի շենքային պայմաներին, ինչպես նաեւ մանուկների նախադպրոցական կրթության կազմակերպման ընթացակարգերին: Ա. Հարությունյանը շրջայց է կատարել նաեւ տեղի արվեստի դպրոցում՝ կարեւորելով մշակութային կրթօջախների գործունեությունն ու արդյունավետությունը, համայնքի մշակութային առօրյան աշխուժացնելուն միտված նախաձեռնությունները:

Քանաքեռավանում մարզպետին ներկայացվել են նաեւ համայնքային տարբեր ենթակառուցվածքներում իրականացվող աշխատանքների ուղղություններն ու վերջիններիս արդյունավետության բարձրացմանը միտված նախաձեռնությունների ընթացքը:

Այցելության օրակարգի վերջում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը Քանաքեռավանի գյուղապետարանում

հանդիպել է hամայնքի ավագանու անդամների, բնակիչների եւ համայնքային ծառայողների հետ: Կոտայքի մարզպետը լսել է

վերջիններիս առաջարկություններն ու բարձրաձայնվող խնդիրները, որից հետո անդրադարձել է Քանաքեռավան համայնքի

զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը մարզպետարանի եւ համայնքի համատեղ ջանքերով իրականացնելու

Տեսանյութը կարող եք դիտել հետեւյալ հղմամբ՝

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս