
Հայտնի երգչուհի 45-ամյա Մրայա Քերին և նրա 33-ամյա ամուսինը՝ Նիկ Քենոնը, բաժանվում են 6 տարվա ամուսնությունից հետո: Ինչպես հայտնել է Քենոնը մամուլի համար արված հայտարարությունում, նա և Քերին այլևս միասին չեն ապրում:
«Մեր դրախտում խնդիրներ են առաջացել: Մի քանի ամիս է, ինչ մենք չենք ապրում մեկ հարկի տակ», – մեջբերում է նրա խոսքը ИТАР-ТАСС-ը:
Քենոնը հերքել է այն լուրերը, թե իբր բաժանումը տեղի է ունեցել իր արտաամուսնական հարաբերությունների պատճառով: «Հիմա ես լրիվ կենտրոնացած եմ երեխաներիս վրա», -նշել է նա:
Սակայն Մրայան չափազանց խանդում էր ամուսնուն և անգամ հատուկ թիկնապահեր էր վարձել, որոնք բառացիորեն հետ էին քաշում ամուսնուն կպչող կանանց:
Քերիի շրջապատի աղբյուրը հայտարարել է, որ աստղը, արդեն մի քանի ամիս է, բանակցություններ է վարում ապահարզանի գործերով զբաղվող փաստաբանների հետ: Որոշ գնահատականներով՝ Քերիի ունեցվածքը գերազանցում է 500 մլն դոլարը, իսկ Քենոնի հաշվին ընդամենը 20 մլն դոլար կա: