Ս. Ալեքսանյանի և Գ. Խաչատրյանի ճանապարհները նորից խաչվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների  նախարարությունն օրեր առաջ հրապարակել է ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները:

Պարզվել էր, որ օգոստոսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել 4556 էլեկտրոնային հարկային հաշիվներ՝ 1.8մլրդ դրամ ընդհանուր արժեքով :

Որպես համեմատություն նշենք, որ հուլիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ էին ճանաչվել թվով 7084 էլեկտրոնային հարկային հաշիվներ՝ 3.5 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով: 10 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողներն այս անգամ  34-ն են՝ նախկին ամսվա 79-ի փոխարեն:

Ցուցակում տեղ են գտել այնպիսի հայտնի ընկերություններ, որոնք պատկանում են այս կամ այն պատգամավորի կամ խոշոր գործարարի: Դրանց թվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող  «Նատալի ֆարմ»-ն ու «Ալեքս Գրիգ»-ը. ԱԺ մեկ այլ պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետների ցանցը:

Հիշեցնենք նաև, որ  Ֆինանսների նախարարությունը հայտնաբերել էր, որ «Կրպակ»-ն առանց համապատասխան լիցենզիայի՝ իրականացնում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն, ինչի արդյունքում ընկերությանն առաջադրվել է 15մլն դրամի տուգանք:

Ուսումնասիրության ընթացքում հարկ վճարողներին առաջադրվել էր լրացուցիչ վճարման ենթակա գումար, ընդ որում՝ կրկին Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ին 3 մլն դրամ, իսկ գործարար Խաչիկ Խաչատրյանին (Ձվերի Խաչիկ) պատկանող «Արաքս թռչնաֆաբրիկա»-ին՝ 18 մլն դրամ:

Նկատենք, որ Ալեքսանյանին պատկանող ընկերությունները մշտապես հայտնվում են Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցի ուշադրության կենտրոնում:




Լրահոս