Ռոբին Ուիլյամսին դիակիզել են մահվանից 1 օր անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Ռոբին Ուիլյամսի դին, որն ինքնասպան էր եղել օգոստոսի 12-ին, դիակիզել են: Հարազատները տարածել են նրա մոխիրը Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի վրա:

Ինչպես տեղեկացնում է Radar Online-ը, դա արվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ դերասանին մահացած են գտել Կալիֆորնիայում գտնվող նրա տանը:

Քննիչները համոզված են՝ Ուիլյամսն ինքնասպան է եղել՝ կախվելով սեփական գոտուց: Ողբերգությունից մի քանի օր անց նրա այրին պատմել է, որ նա տառապում էր դեպրեսիայով և Փարքինսոնի հիվանդությամբ:

Սյուզան Շնայդերի խոսքով՝ Ռոբին ը չէր խմում, չնայած որ նախկինում ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել:




Լրահոս