Հունաստանը մտադիր է 50 տարով վարձակալման հանձնել Ռոդոս կղզում գտնվող «Մուսոլինիի դղյակը»: Իշխանությունները կարծում են, որ դրա հանդեպ հետաքրքրություն կցուցաբերեն առաջին հերթին իտալացիները, որոնց կարող է գրավել շենքի ճարտարապետությունը և դրա հետ կապված պատմությունը:
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, իտալացիներն իսկապես ծրագրում են դղյակը դարձնել բուտիկ-հյուրանոց, որպեսզի գրավեն Ռոդոսի իտալական կառավարման ժամանակաշրջանի հուշարձանների հետ ծանոթանալու նպատակով այստեղ ժամանող իրենց համերկրացիներին:
Հիշեցնենք, որ Իտալիան գրավել էր Ռոդոսը 1912-ին՝ իտալա-թուրքական պատերազմում թուրքերի պարտվելուց հետո, և տիրել նրան մինչրև 1943-ը:
Մուսոլինիի առանձնատունը պատկանել է Չեզարե մարիո դե Վեկկիին, ով ցանկանում էր այն օգտագործվել որպես ամառային նստավայր Բենիտո Մուսսոլինիի համար: Իտալացի ֆաշիստների պարագլուխը մտադիր էր թոշակի անցնելուց հետո կյանքի վերջին տարիներն անցկացնել Ռոդոսում, սակայն այդպես էլ չհասցրեց այցելել կղզի: Այսպիսով՝ չնայած անվանը՝ Մուսոլինին երբեք չի տեսել այդ առանձնատունը: Իտալացիների հեռանալուց հետո այն որոշ ժամանակ եղել է հունական թագավորական ընտանիքի հանգստավայրը, այնուհետև դարձել հունական պետության սեփականությունը: