Դիտարկվել են Մրգաշեն համայնքի խնդիրներն ու ծրագրերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային խնդիրներին, ինչպես նաեւ մարզպետարանի ու համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատանքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է մարզի Մրգաշեն համայնք:

Համայնքի ղեկավար Ա. Արամյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը ծանոթացել է տեղի մանկապարտեզի շենքային պայմաններին, ինչպես նաեւ մանուկների առօրյային եւ սննդակարգին՝ զրուցելով վերջիններիս հետ: Այցելության շրջանակներում Ա. Հարությունյանը ծանոթացել է նաեւ Մրգաշենի միջնակարգ դպրոցում ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ տարվող կազմակերպչական աշխատանքներին, շրջել է դասասենյակներում եւ գնահատել դպրոցի շենքային պայմանները:

Դպրոցի մանկավարժների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը ներկայացրել է մարզպետարանի հստակ դիրքորոշումները աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքներն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ՝ տալով համապատասխան հանձնարարականներ եւ ընդգծելով, որ նոր ուսումնական տարում հանրակրթական դպրոցը պետք է արձանագրի նորովի հաջողություններ:

Այնուհետեւ ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը շրջայց է կատարել «Մրգաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, ծանոթացել շենքային պայմաններին եւ տեխնիկական Բուժաշխատողների հետ հանդիպման շրջանակներում Կոտայքի մարզպետը կարեւորել է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակական ցուցանիշների բարձրացմանը միտված գործողություններն ու մարզպետարանի հստակ դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ:

Մրգաշենի բուժաշխատողներին Կոտայքի մարզպետը հանձնարարել է մշակել եւ իրագործել նաեւ առողջապահական ընկերության շարունակական զարգացումն ապահովող ծրագրեր եւ վերջիններիս իրագործման մեթոդաբանություններ:

Հերթական համայնքային այցելության ավարտին Ա. Հարությունյանը զրուցել է նաեւ տեղի ազգաբնակչության հետ՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս