Բարդարբունգ հրաբուխը զայրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսլանդական Բարդարբունգ հրաբխի շրջանում օգոստոսի 22-ի գիշերը տեղի է ունեցել վերջին օրերի ամենաուժեղ երկրաշարժը, որի ուժգնությունը եղել է 4,7 մագնիտուդ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա՝ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկից 206 կմ հեռավորության վրա. տեղեկացնում է Интерфакс-ը:

Երկրաշաչժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:50-ին: Ժամը 00:00-ից մինչև 07:00 գրանցվել է 260 ստորերկրյա ցնցում: Դրանց մինիմալ մագնիտուդը կազմել է 0,3, իսկ մաքսիմալը՝ 3,3:

Օգոստոսի 16-ից Բարդարբունգ հրաբխի շրջանում գրանցվել է 3.000 ոչ հզոր երկրաշարժ:

Իսլանդիայի իշխանությունները սկսել են տարհանել մարդկանց այդ տարածքից, քանի որ նման քանակությամբ ցմցումները կարող են հրաբխի մոտալուտ ժայթքման նշաններ լինել:




Լրահոս