ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն աշխատանքային այցելությամբ եղել է մարզի Նոր Համայնքի ղեկավար Յու. Հովհաննիսյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը ծանոթացել է գյուղի ենթակառուցվածքների գործունեությանն ու համայնքի բնակիչների առօրյային:
Այցելության շրջանակներում Ա. Հարությունյանը շրջայց է կատարել տեղի միջնակարգ դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել մանկավարժների հետ՝ լսելով վերջիններիս մտահոգող խնդիրներն ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ տարվող աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ առաջարկությունները:
Նոր Արտամետի միջնակարգ դպրոցի պատասխանատուներին Կոտայքի մարզպետը հանձնարարել է ձեռնարկել առավել հետեւողական մոտեցումներ ուսումնադաստիարակչական աշխատաքները կրթական բարեփոխումների ոգուն եւ տրամաբանությանը համապատասխան կազմակերպելու նկատառումներով:
Այնուհետեւ Կոտայքի մարզպետն այցելել է Նոր Արտամետի բուժակ մանկաբարձական կետ, ծանոթացել է շենքային պայմաններին՝ հետաքրքրվելով բնակչությանը մատուցվող ծառայությունների որակով եւ դեղորայքակախյալ հիվանդներին տրվող դեղամիջոցների ծավալներով: Այցելության ավարտին Ա. Հարությունյանը ծանոթացել է նաեւ վերջերս համայնքի միջոցներով կառուցված հանդիսությունների սրահի շենքային պայմաններին:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին