Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը «Ժողովուրդին» ասաց, որ իրենց հաջողվել է հնձել գյուղի 27 հա հացահատիկը: Այդ տարածքը գտնվում է ադրբեջանական գնդակոծության գոտում, որի պատճառով արտերն ուշ հնձվեցին, բերքի որոշակի կորուստ եղավ:
Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ Բաղանիսում 15 հա աշնանացանի արտ կար: Դրանից 8 հեկտարը գտնվում էր ապահով գոտում: 7 հեկտարի հունձն ուշացավ, այն կատարվեց հայ-ադրբեջանական սահմանում լարվածության անկումից հետո: Բաղանիսում հունձն ավարտվել է օգոստոսի 17-ին: Գյուղապետի վկայությամբ՝ բերքը բարձր չէր, ուշ հնձելու պատճառով ամեն հեկտարից պակաս է ստացվել մոտ 700 կգ ցորեն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ